Լերոյ Սանեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա գերմանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ։ Սանեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստով հետաքրքրվող թիմերը նախատեսում են ձեռք բերել նրան, որպես ազատ գործակալի:

Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Սանեն արդեն խաղացել է Պրեմիեր Լիգայում՝ 2016 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի հուլիս հանդես գալով «Մանչեսթեր Սիթիում»։