«Մանչեսթեր Յունայթեդը» 35 տարի անց հայտնվել է նույն իրավիճակում

«Մանչեսթեր Յունայթեդը» վատ մեկնարկելով Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում կրկնեց 35 տարի առաջ գրանցած անհաջողությունը։

 Ինչպես հաղորդում է Opta Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունում իր վատագույն մեկնարկը ցույց տվեց 1989/90 մրցաշրջանից ի վեր, երբ թիմը առաջին յոթ տուրերում վաստակել էր ընդամենը յոթ միավոր: Այդ մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրեց 13-րդ տեղը, ինչը թիմի վատագույն արդյունքն էր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք։

Այժմ Պրեմիեր Լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» ութ միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։