«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսահը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, ով հիմնական թիմում է հանդես գալիս 2023 թվականից։

Ընդհանուր առմամբ, Քուանսահը թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 մլն եվրո։

Յոթ տուրից հետո «Լիվերպուլը» 18 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։