Domino’s Pizza ցանցը ծաղրել է Էրիկ տեն Հագին📷

Domino’s Pizza ցանցը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին՝ գովազդային արշավ կազմակերպելով «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի մոտ։

Տեն Հագի լուսանկարի կողքին գտնվող գովազդային վահանակի վրա կա անգլերեն մակագրություն. «Մենք աշխատակից ենք փնտրում, բայց քեզ չենք կարող ընդունել, Էրիկ»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։