«Քաղաքում նոր Դավիթ կա». «Ֆիորենտինան» գովաբանել է թիմի դարպասապահին📷

«Ֆիորենտինան» Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Միլանին»՝ 2։1 հաշվով։

Հանդիպման գլխավոր հերոսը «Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան էր, ով երկու անգամ 11 մետրանոց ետ մղեց Թեո Էրնանդեսի և Թամմի Աբրահամի հարվածներից հետո։

Խաղից հետո «Ֆիորենտինան» գովաբանել է իր դարպասապահին՝ «X» սոցիալական ցանցում տեղադրելով Միքելանջելո Բուոնարոտտիի Դավթի արձանի լուսանկարը, որը ցուցադրված է Ֆլորենցիայի «Ակադեմիա» պատկերասրահում։ Պատկերում պատկերված արձանի գլուխը փոխարինվել է Դե Խեայի գլխով, իսկ քանդակին ավելացվել է նաև «Ֆիորենտինայի» շորտեր։

Возможно, это изображение 3 человека и люди занимаются бодибилдингом

«Քաղաքում նոր Դավիթ կա»,- ասվում է լուսանկարի գրառման մեջ։