«Միլանը» հայտարարել է ակումբի փառքի սրահի բացման մասին

«Միլանը» հայտարարել է ակումբի փառքի սրահի բացման մասին՝ ի պատիվ թիմի 125-ամյակի։

««Միլանի» փառքի սրահի նպատակն է նշել և պահպանել այն անհատների ժառանգությունը, ովքեր բարձրակարգ կերպով ներկայացրել են ակումբը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Ակումբի անդամներն իրենց ձեռքբերումներով, պահվածքով և նվիրվածությամբ կծառայեն որպես ռոսսոներիների ոգու ճանաչելի խորհրդանիշներ։

Փառքի սրահը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալի ձեռքբերումներին, այլ նաև ոգեշնչման աղբյուր է ապագա սերունդների համար՝ արտացոլելով ակումբի նվիրվածությունը տաղանդներ դաստիարակելու գործում»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Ակումբի փառքի սրահի առաջին անդամը կլինի թիմի նախկին ավագ Ֆրանկո Բարեզին, այժմ ակումբի պատվավոր փոխնախագահը։