Իսպանական Sport.es պարբերականն անդրադարձել է «Նոայի» հարձակվող Մաթեուս Այաշին

Իսպանական հանրահայտ Sport.es պարբերականն անդրադարձել է «Նոայի» հարձակվող Մաթեուս Այաշին։

«Մաթեուս Այաշը, որը կուռք էր «Միրանդեսում», փայլում է Կոնֆերենցիաների լիգայում՝ խաղալով հայկական «Նոայում»։

Բրազիլացին խփեց «Նոայի» պատմական գոլը՝ առաջինը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Հայկական «Նոան», որն ընդամենը 7 տարվա պատմություն ունի, իր նորամուտը նշեց Լիգայի փուլում չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում։

Խաղը տեղի էր ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում, և 58-րդ րոպեին հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ։ Եվրագավաթների հիմնական փուլում նրանց երբևէ խփած առաջին գոլի հեղինակը մեծն Մաթեուս Այաշն էր:

Բրազիլացի ֆուտբոլիստն իսկական կուռք էր «Միրանդեսում»՝ 2019-20 մրցաշրջանում գավաթային հիանալի մրցաշրջանով, որում Անդուվայի ֆուտբոլիստները հասան մինչև կիսաեզրափակիչ։

27 -ամյա Մաթեուսը հասցրել է խաղալ «Օվիեդոյում», «Ռասինգ Սանտանդերում», բացի այդ՝ ԱՄՆ–ի «Օռլանդո Սիթիում» և պորտուգալական «Մորեյրենսեում»։

Հիմա նա երջանիկ է խաղալով հայկական ակումբում, որը ստեղծվել է 2017 թվականին «Արցախ» անվանվամբ։ Հետագայում ակումբն անվանափոխվել է «Նոա»՝ ի պատիվ Նոյի: Ըստ լեգենդի՝ կենդանիներով լի տապանը իջել է հայկական Արարատ լեռան վրա։ Հենց այստեղից էլ ծագում է ակումբի անունը: Մաթեուս Այաշն արդեն հայկական ֆուտբոլի պատմության մեջ է. հիշարժան գոլ և 2։0 հաշվով հաղթանակ»,-գրել է պարբերականը։