Հայտնի է դարձել, թե երբ է «Բարսելոնան» նախատեսում վերադառնալ «Կամպ Նոու»

Հայտնի է դարձել, թե երբ է «Բարսելոնան» նախատեսում վերադառնալ սեփական մարզադաշտ՝ «Կամպ Նոու»։ Կատալոնիայի տնօրենների խորհրդի անդամ Ելենա Ֆորտը խոսել է ծրագրերի մասին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իր տնային հանդիպումներն այժմ անցկացնում է «Մոնժյուիկում»։

«Մենք աշխատում ենք «Կամպ Նոու» վերադառնալու համար մինչև 2024 թվականի ավարտը։ Այնուամենայնիվ, կան գործոններ, որոնք կարող են փոխել մեր ծրագրերը»,- Ֆորտի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ 9 տուրից հետո «Բարսելոնան» 24 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։