Յուսուֆ Օտուբանջոն իր 100-րդ հոբելյանական հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում

«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն երեկ անցկացրեց իր 100-րդ հոբելյանական հանդիպումը թիմի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նիգերիացին իր նորամուտը նշել է երևանյան թիմի կազմում 2022 թվականի ամռանը՝ Չեմպիոնների Լիգայի «Կլուժի» հետ տնային խաղում։

Հիշեցնենք, որ 3 տարվա ընթացքում Օտուբանջոյին հաջողվել է 49 գոլ հեղինակել «Փյունիկում»։