Ունայ Էմերի. «Մենք ավելի լավ էինք վերահսկում խաղը»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (0։0)։

«Առաջին խաղակեսում մենք չէինք վերահսկում հանդիպումը, ինչպես նախկինում էինք պատրաստվել։ Երկրորդ խաղակեսում մենք որոշ դիրքեր փոխեցինք խաղադաշտում, և ֆուտբոլիստների արձագանքն ավելի լավն էր, քան առաջին խաղակեսում։

Մենք ավելի լավ էինք վերահսկում խաղը, խուսափում էինք նրանց արագ ելքերից և կանխում նրանց գրոհները մեր տուգանային հրապարակ։ Նրանք մեկ լավ հնարավորություն ունեցան երկրորդ խաղակեսում, երբ հարվածեցին դարպասաձողին, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ավելի լավն էինք երկրորդ խաղակեսում։

Խաղի վերջին րոպեներին մենք մոտ էինք գոլ խփելուն, քանի որ հնարավորություններ ունեինք։ Կարող եմ ասել, որ ոչ-ոքին երկու թիմերի համար էլ արդար է։ Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, և մենք աղյուսակի լավագույն հնգյակում ենք։ Մենք ուրախ ենք, որ այնտեղ ենք, բայց պետք է շատ պահանջկոտ լինենք և շարունակենք կառուցել մեր թիմը՝ առաջնությունում հաջողությունների հասնելու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։