El Nacional․ Չավին կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին տեսանելի ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։

Ինչպես հաղորդում է El Nacional-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նոր վերակազմավորման իդեալական թեկնածու է համարում Չավիին։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում կարող է պաշտոնանկ անել Էրիկ տեն Հագին։ Խոսակցություններ կան, որ ակումբի ղեկավարները երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը որոշում կկայացնեն հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ Առաջնության 7 տուրերում թիմը վաստակել է ընդամենը ութ միավոր։