Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Ֆերան Տորեսը

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խաղադաշտ դուրս չի գա մինչև նոյեմբեր։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստի մոտ աջ ազդրի հետնամասի մկանների պատռվածք կա, ինչի պատճառով բաց կթողնի մեկ ամիս։

Նշվում է, որ Ֆերանը բաց կթողնի «Ռեալի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպումը։

Այս մրցաշրջանում 24-ամյա Տորեսը «Բարսելոնայի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։