Ջոն Դյուրանը կերկարաձգի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա կոլումբիացին «Ասթոն Վիլային» է միացել 2023 թվականի սկզբին, մոտ 16 միլիոն եվրոյով։

Դյուրանն այս մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» լավագույն ռմբարկուն է։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։