Հայտնի են 21-րդ դարի Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչի անունը։
Goal պարբերականը հրապարակել է 21-րդ դարի Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչների վարկանշային աղյուսակը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալեքս Ֆերգյուսոնը, ով երկար ժամանակ մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 2000 թվականից սկսած` շոտլանդացին «կարմիր սատանաների» հետ նվաճել է Պրեմիեր Լիգայի յոթ տիտղոս:
Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը։
Տասնյակում են Ժոզե Մոուրինյոն, Յուրգեն Կլոպը, Կառլո Անչելոտին, Ռոբերտո Մանչինին, Անտոնիո Կոնտեն, Մանուել Պելեգրինին և Կլաուդիո Ռանիերին։