ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Լիգա 1-ի 7-րդ տուրում «Նիցայի» հետ ոչ-ոքին։
«Առաջին խաղակեսը լավ չանցավ, մենք պետք է ավելի լավ խաղայինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք։
Ես շատ զայրացած եմ, որ մենք եւս մեկ գոլ բաց թողեցինք, պետք է ավելի ագրեսիվ լինենք։ Քննադատությունն ինձ վրա չի ազդում, ես պատրաստ եմ դրան», – դարպասապահի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Այս հանդիպումից հետո ՊՍԺ-ն 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։