Ունայ Էմերի. «Ես երջանիկ եմ, քանի որ մենք մեզ ուժեղ ենք զգում»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է իր հույզերով այս մրցաշրջանում իր թիմի ելույթների մասին։

«Ես երջանիկ եմ, քանի որ մենք մեզ ուժեղ ենք զգում մեր երկրպագուների հետ միասին և լավ դիրք ենք պահպանում առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Մենք կփորձենք նվաճել տիտղոսներ», – Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրից հետո «Ասթոն Վիլան» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էմերիի թիմը երկու հանդիպում է անցկացրել և երկուսում էլ հաղթել է։