Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա կամ ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու` դոպինգ ընդունելու համար որակազրկումը 4 տարուց կրճատվել է 18 ամսի և մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Պոգբան մոտ է թուրինյան ակումբի հետ պայմանագիրը խզելուն։ Դա ֆրանսիացուն հնարավորություն կտա ազատ գործակալի կարգավիճակով գնալ այնտեղ, որտեղ ցանկանում է խաղալ, իսկ ակումբը այդ դեպքում կարող է շարունակել իրականացնել ծախսերի կրճատման իր ծրագիրը:
Նշենք, որ Պոգբան տարեկան ստանում է մոտ 10 միլիոն եվրո: