«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Ռաֆֆայել Պալադինոն բարձր է գնահատել Դավիդ դե Խեայի խաղը «Միլանի» դեմ մրցավեճում։ Իսպանացի դարպասապահը իր թիմին օգնեց երեք միավոր վաստակել Ա Սերիայի 7-րդ տուրում՝ ետ մղելով երկու 11 մետրանոց:
«Հավատացեք ինձ, Դե Խեան շարունակում է մնալ նույն հրեշը, համաշխարհային կարգի խաղացող։ Դավիդն առաջին կարգի դարպասապահ է, օրինակելի, նրան պետք է ամեն օր շնորհակալություն հայտնել», – Պալադինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դավիդ դե Խեան «Ֆիորենտինային» է միացել անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո, դարպասապահը մեկ տարի մնացել էր առանց ակումբի։