Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը, ամենայն հավանականությամբ չի հասցնի ապաքինվել և օգնել թիմին հոկտեմբեր ամսվա խաղերում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստը աջ ազդրի հետնամասի մկանների պատռվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մեկ ամիս։
Ֆերանը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպմանը։
Հիշեցնենք,որ այս մրցաշրջանում 24-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։