Դանի Կարվախալը հուզիչ գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «Ռեալի»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը հուզիչ գրառում է կատարել՝ ի նշան երախտագիտության ակումբին՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

Այսօր հայտնի դարձավ պաշտպանի սարսափելի վնասվածքի մասին՝ առաջի խաչաձև կապանի պատռվածք։ Ախտորոշման հրապարակումից հետո Մադրիդի «Ռեալը» հայտարարեց, որ երկարաձգել է պայմանագիրը Կարվախալի հետ մինչև 2026 թվականը։

«Ես միայն երախտագիտության խոսքեր ունեմ «Ռեալին» և մեր նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Այսօրվա նման օրը մենք հայտարարում ենք պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2026 թվականը՝ ցույց տալով, թե որն է աշխարհի լավագույն ակումբն ամեն իմաստով։ Մենք կիսում ենք հաջողությունները, որոնք մեզ երջանկությամբ են լցնում, բայց դժվար պահերին ջերմություն ենք ցուցաբերում։

Առջևում դեռ շատ հանդիպումներ կան սպիտակ մարզաշապիկով Կարվախալի համար»,- գրել է 32-ամյա պաշտպանը։