Միկել Արտետան գոհ է Կայ Հավերցից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «զինագործների» հարձակվող Կայ Հավերցի ցուցադրած խաղից, ով լոնդոնյան ակումբի կազմում 7 անընդմեջ տնային խաղերում գոլ է խփել։

«Երբ նա մարզվում է, նա ավելիին է ձգտում և չի բավարարվում իր արածով, ուստի նա դեռ այլ մակարդակի վրա է:  Ակնհայտ է, որ Հավերցը շրջապատված է անհավանական ֆուտբոլիստներով, բայց ինչ-որ բան փոխվել է նաև նրա մեջ։

Իսկապես նկատելի է այն վստահությունը, որ նա ցուցաբերում է խաղադաշտում։ Եվ դա օգնում է նրան գոլեր հեղինակել։ Սա հիանալի է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։