«Բարսելոնան» ցանկանում է գնել «Բավարիայի» հարձակվողին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» 28-ամյա վինգեր Լերոյ Սանեին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «բլաուգրանաները» վերջին երկու մրցաշրջաններում, սակայն մյունխենյան թիմը մեծ գումար է խնդրել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը, ինչի պատճառով կատալոնական ակումբի շանսերը զգալիորեն մեծացել են եզրային հարձակվողին ձեռք բերելու համար։

Այս մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։