Խորեն Բայրամյանը մեկնաբանել է իր թիմի անհաջող շրջանը Ռուսաստանի առաջնությունում

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է թիմի անհաջող շրջանը Ռուսաստանի առաջնությունում։

«Իհարկե, չեմ կասկածում, որ ես և Կարպինը կշարունակենք լավ ժամանակ անցկացնել։ Նա արդեն յոթ տարի է, ինչ աշխատում է Ռոստովում, ամեն տարի և՛ լավ, և՛ դժվար իրավիճակներ են եղել։ Կարպինը միշտ հաղթող է դուրս եկել։ Հիմա այսպիսի իրավիճակ է, մենք շարունակում ենք աշխատել»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

«Ռոստովը» 12 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։