Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Դանի Կարվախալի հետ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է թիմի պաշտպան Դանի Կարվախալի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, 32-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

«Այսպես «Ռեալը» ցանկանում է իր ողջ աջակցությունը հայտնել Կարվախալին և մաղթել նրան շուտափույթ ապաքինում, որպեսզի հնարավորինս շուտ տեսնենք նրա վերադարձը խաղադաշտ»,- ասվում է Մադրիդի «Ռեալի» հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ իսպանացի պաշտպանը ծանր վնասվածք էր ստացել Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում։