Սիմոնե Ինձագին ամփոփել է «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3։2) Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում։

«Մենք երեք անգամ անընդմեջ հաղթել ենք դերբիում պարտվելուց հետո։ Ես ոչինչ չեմ կարող ասել թիմին։ Երեք հանդիպումներն էլ արժանիորեն հաղթեցինք։ Մենք պետք է կատարելագործվենք որոշակի առումներով, յուրաքանչյուր սխալ մեզ թանկ արժե։ Բոլորս էլ գիտենք, որ պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։

Մեր սխալները չափազանց թանկ արժեն մեզ վրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։