Կառլո Անչելոտտի․ «Խաղացինք կազմակերպված, ճիշտ տրամադրվածությամբ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։

«Խաղացինք կազմակերպված, ճիշտ տրամադրվածությամբ։ Գոլից հետո բավական լավ վերահսկում էինք խաղը և կոմպակտ պաշտպանվում էինք։ Շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք։ Հանդիպումը կարող էր չափազանց բարդ լինել, քանի որ մրցակիցը լավ մարզավիճակում է, բայց մենք կարողացանք հասնել մեր նպատակին։

Հեռահար հարվածներով երկու գոլ խփեցինք, և սա մեր ունեցած ռեսուրսներից մեկն է։ Մենք ունենք հիանալի հարվածներ կատարող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վինիսիուսը, Բելինգհեմը, Մբապպեն, Վալվերդեն»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։