SERIE A. «Ինտերը» տանը հաղթեց «Տորինոյին»🎥

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտերը» ընդունեց «Տորինոյին» և հաղթեց՝ 3:2 հաշվով։

Միլանյան թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը։ Հյուրերից աչքի ընկան Դուվան Սապատան և Նիկոլա Վլաշիչը։

Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ Գիլերմո Մարիպանի հեռացման պատճառով։

Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 14 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, «Տորինոն» 11 միավորով 6-րդն է։