«Ալ-Նասրը» հաղթեց «Ալ Օրուբային». Կրիշտիանու Ռոնալդուն՝ գոլի հեղինակ🎥

Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ Օրուբային»։ Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ «Ալ-Նասրը» 14 միավորով երրորդն է Պրոֆեսիոնալ լիգայի մրցաշարային աղյուսակում։