«Արսենալը» երկրորդն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ այս ցուցանիշով

«Արսենալը» Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ «զինագործների»։

«Արսենալի» համար տնային այս հաղթանակը դարձավ Պրեմիեր Լիգայում 400-րդը։ «Զինագործները» դարձել են առաջնության պատմության մեջ միայն երկրորդ ակումբը, որը հասել է այս նշագծին։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում 428 տնային հաղթանակ է տարել։