Արթուր Միրանյանը բացել է իր գոլերի հաշիվը «Կլուժի» կազմում🎥

Հայաստանի ազգային հավաքականի և «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը բացել է իր գոլերի հաշիվը Ռումինիայի առաջին լիգայում։

«Կլուժը» արտագնա խաղում մրցել է «Սլոբոզիայի» հետ։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Հանդիպման 52-րդ րոպեին հյուրերի կազմից խաղի հաշիվը կրճատել է Միրանյանը։