Կարիմ Ադեյեմիի համար պայքարում են երեք գրանդ ակումբներ

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Օրերս 22-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սելթիկի» դեմ խաղում, որի շնորհիվ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Ըստ TBR-ի՝ Ադեյեմիի առաջընթացին ուշադիր հետևում են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Արսենալը»։

Գերմանացուն ավելի վաղ կապում էին «Յուվենտուս», «Բավարիա», «ՊՍԺ» և «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության հետ։

Ադեյեմին այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում ութ խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։