«Բարսելոնան» վերջերս պայմանագիր կնքեց Վոյցեխ Շչեսնիի հետ՝ փոխարինելու Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով վնասվածքի պատճառով կբացակայի մինչև մրցաշրջանի ավարտը։
Շչեսնիին ձեռք բերելու համար «Բարսելոնան» պետք է Լա Լիգայի հավանություն ստանար, որպեսզի ուժի մեջ մտնի 77-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ազատել վնասվածք ստացած ֆուտբոլիստի աշխատավարձի 80%-ը։ Հայցը բավարարվել է, և 34-ամյա դարպասապահը պաշտոնապես գրանցվել է որպես հիմնական թիմի ֆուտբոլիստ։
Սա նշանակում է, որ Շչեսնին կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ կիրակի օրը կայանալիք «Ալավեսի» դեմ խաղի համար։