Հայտնի են դարձել ՊՍԺ-ում Ուսման Դեմբելեի և Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մանրամասները

Հայտնի են դարձել ՊՍԺ-ում ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի և իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մանրամասները։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ֆուտբոլիստի և մարզչի միջև առաջին լարված իրավիճակը ստեղծվել է մրցաշրջանի հենց սկզբում, երբ Էնրիկեն գլխավոր 11 մետրանոցն իրացնողը դարձրեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյոյին։

Դեմբելեն չի հասկացել այս որոշումը և «Հավրի» հետ հանդիպումից հետո (4։1) բացահայտ դժգոհություն է հայտնել։ Վերջերս «Ռենի» հետ հանդիպման ավարտին (3։1) իսպանացի մարզիչը քննադատել է ֆուտբոլիստին խաղադաշտում ցուցաբերած եսասիրության համար։ Միևնույն ժամանակ, Դեմբելեն ինքը հիասթափված էր Էնրիկեի մարտավարական որոշ ուղեցույցներից։ Նա կարծում է, որ այդ հրահանգներն անհարկի սահմանափակում են իր ազատությունը։

Դեմբելեն ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։