Էդինսոն Կավանին երկարաձգել է պայմանագիրը «Բոկա Խունիորսի» հետ

«Բոկա Խունիորսի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

37-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։

Կավանին «Բոկա Խունիորս» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որտեղ դարձել է 20 գոլի հեղինակ։