Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն սոցցանցերից մեկում արձագանքել է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատմանը։
«Աստված իմ»,- գրել է Մբապպեն Պոգբայի գրառման մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դրական դոպինգ թեստ էր հանձնել։
Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց որակազրկել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) դոպինգի համար 31-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը չորս տարուց կրճատել է մեկուկես տարվա։