«Յուվենտուսը» անսպասելի որոշում է կայացրել Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ

«Յուվենտուսը» մտադիր է խզել պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հայտնում է Calciomercato-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոպինգի համար ֆրանսիացու որակազրկումը 4 տարուց կրճատվել է 18 ամսի։

Արդեն հունվարին 31-ամյա Պոգբան կարող է սկսել մարզումները «Յուվենտուսի» հետ, իսկ մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զգացողություն կա, որ կողմերն ամեն դեպքում կնախընտրեն խզել պայմանագիրը։

Դա ֆրանսիացուն հնարավորություն կտա տեղափոխվել մեկ այլ թին, իսկ «Յուվենտուսին» շարունակել իրականացնել ծախսերի կրճատման իր ծրագիրը:

Հիշեցնենք, որ Պոգբան տարեկան վաստակում է մոտ 10 միլիոն եվրո: