Հայտնի է՝ Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս Լամին Յամալը մասնակցել է 4 հանդիպման։ 17-ամյա հարձակվողը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լամին Յամալը քվեարկության արդյունքում հաղթել է Կիլիան Մբապպեին (Ռեալ Մադրիդ), Ինյակի Ուիլյամսին (Ատլետիկ), Ջովանի Լո Սելսոյին (Բետիս) և Կառլոս Վիսենտեին (Ալավես):