«Բավարիայի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Բավարիան» հայտարարել է թիմի վինգեր Ջամալ Մուսիալայի վնասվածքի մասին։

21-ամյա ֆուտբոլիստը ազդրի հետ կապված խնդիրներ ունի և ստիպված կլինի որոշ ժամանակ բաց թողնել։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, Մուսիալան բաց կթողնի թիմի առաջիկա խաղը, ինչպես նաև Գերմանիայի Ազգերի լիգայի հանդիպումները Բոսնիա և Հերցեգովինայի և Հոլանդիայի դեմ:

Մուսիալան կմնա Մյունխենում և չի միանա ազգային հավաքականին։