Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ ԱՊԼ

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա, հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել «Էվերթոնը»՝ փոխարինելով Շոն Դոյչին։

Մոտ ժամանակներս անգլիական ակումբի սեփականատերերի փոփոխություն է սպասվում։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինը համաձայնության է եկել գնել ակումբի բաժնետոմսերի 94%-ը։

Մոուրինյոյի հնարավոր գալը կապված է հատկապես Ֆրիդկինի հետ, ով հետաքրքրված է ներկայիս մարզչի փոփոխությամբ։

Ֆրիդկինն ու Մոուրինյոն նախկինում արդեն համագործակցել են, երբ պորտուգալացին գլխավորում էր «Ռոման»: