Հարի Մագուայրը աջակցել է Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը աջակցել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Պորտուի» հետ ոչ-ոքիից հետո (3:3):

«Ես վեց տարի է, ինչ խաղում եմ այս ակումբում, գիտեմ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում այստեղ։ Երբ թիմը հայտնվում է դժվարին շրջանում, ճնշում է գործադրվում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզչի վրա։

Նա բավականին փորձառու է և երկար ժամանակ աշխատում է այս ակումբում։ Այսպիսով, ես վստահ եմ, որ նա գիտի, թե ինչպես վարվել այդ ամենի հետ: Դա այն արտոնության մի մասն է, որը դուք ստանում եք այս ակումբում խաղալու համար»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC-ն: