«Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական վատ ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում։ Խաղն ավարտվել է 3:3 հաշվով։

Այն պահից, երբ 2022 թվականի ամռանը Էրիկ տեն Հագը ժամանեց «Մանչեսթեր Յունայթեդ», մանկունիացիները բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում 3 կամ ավելի գոլ են բաց թողել։

Պրեմիեր Լիգայի ոչ մի ակումբ այս ընթացքում ավելի հաճախ դա չի արել: