Էրլինգ Հոլանդը և «Մանչեսթեր Սիթին» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ

«Մանչեսթեր Սիթիի» բանակցությունները թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ փակուղի են մտել։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը չեն կարողանում պայմանավորվել նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափի շուրջ։ Հոլանդը ցանկանում է, որ նոր պայմանագրի ազատման կետը կազմի 100 միլիոն ֆունտ:

Անգլիական թիմի ղեկավարությունը այս գումարը չափազանց փոքր է համարում։

Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։

24-ամյա Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։