Մտավախությունները հաստատվեցին. «Յուվենտուսը» հայտարարել է Բրեմերի վնասվածքի մանրամասները

«Յուվենտուսի» պաշտպան Գլիսոն Բրեմերը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Լայպցիգի» դեմ չորեքշաբթի օրը կայացած խաղում։

Ինչպես հաղորդում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը, հետազոտության ժամանակ Բրեմերի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջի խաչաձև կապանի վնասվածք։ 27-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս վիրահատության կենթարկվի։

Այսպիսով, Բրեմերը բաց կթողնի 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։