«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է ակումբի պարտությունը «Ասթոն Վիլայից» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրի խաղում (0։1)։
«Մենք գերակշռում էինք ժամանակի մեծ մասը: Մենք ունեինք մեր հնարավորությունները։ Նրանց դարպասապահը զարմանալի խաղ անցկացրեց։ Երբեմն լինում են այսպիսի գիշերներ։ Ամենակարևորը, մեր տեսանկյունից, խուճապի չմատնվելն է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Երկրորդ տուրից հետո Քեյնը 4 գոլով շարունակում է գլխավորել Չեմպիոնների Լիգայի ռմբարկուների մրցավազքը։