«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է «Ասթոն Վիլայից» կրած պարտությունը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր տուրի երկրորդ տուրի խաղում (0։1)։
«Սա դառը պարտություն է, բայց Չեմպիոնների Լիգայի ճակատագիրն այսօր որոշված չէ։ Մենք պետք է շարունակենք առաջ գնալ և վերադառնալ հաղթանակներին։
Ես միշտ ցանկանում եմ հաղթել։ Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել 0։0 հաշվով խաղը ավարտվելու մասին։ Պարզապես մենք երկու կարևոր հանդիպում անցկացրինք անընդմեջ «Բայերի» և «Ասթոն Վիլայի» դեմ և ունեինք այն կազմը, որը ցանկանում էինք օգտագործել: Մեր կարծիքով սա ճիշտ ժամանակն էր թիմին թարմ ուժ բերելու համար։
Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մենք հիանալի հնարավորություններ ունեինք, բայց չօգտագործեցինք դրանք։ Համոզված եմ, որ մենք թիմ ենք, որն ավելի հաճախ գոլեր կխփի»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Կոմպանիի համար այս պարտությունն առաջինն էր մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։