«Լիլի» գլխավոր մարզիչ Բրունո Ժենեսիոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։
«Ահա թե ինչու մենք անում ենք այս աշխատանքը՝ կիսելով աներևակայելի ուժեղ էմոցիաներ մեր երկրպագուների, միմյանց հետ, մեր ընտանիքների և նրանց հետ, ովքեր աշխատում են մեզ հետ ակումբում: Ահա թե ինչն է դարձնում այս սպորտաձևը այդքան մեծ: Սրանք այն պահերն են, որոնք կմնան մեզ հետ։
Ինձ համար ամենակարեւորն այն է, թե ինչ տեսանք գոլ խփելիս։ Այն պահը, երբ ֆուտբոլիստները կարողացան կիսվել երկրպագուների հետ։
Ես գոհ եմ, թե որքան լավ էինք պատրաստվել իմ անձնակազմի հետ խաղին և ինչպես իմ ֆուտբոլիստները կատարեցին առաջադրանքը։ Դա անհավանական ելույթ էր բոլորի կողմից՝ ֆուտբոլիստների և անձնակազմի կողմից: Սա մեծ պարգև է ակումբի, երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են։
Մեզ պետք էր հանգստանալ: Պետք էր հանգիստ գլխով մոտենալ այս խաղին։ Պետք էր խաղալ մեր ողջ ներուժով: Մենք պետք է լավ պաշտպանվեինք և չխուսափեինք մարտահրավերից: Երբ դու գոլ ես խփում ընդմիջումից անմիջապես առաջ, դա գոլ խփելու լավագույն ժամանակն է։ Դժվար է դիմանալ ճնշմանը, երբ հոգնած ես, բայց նրանք ամուր մնացին»,- Ջենեսիոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ն։