Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց ֆրանսիական «Լիլի» հետ և պարտվեց՝ 0:1 հաշվով։
Խաղի միակ գոլը առաջին խաղակեսի վերջում 11 մետրանոցից խփեց Ջոնաթան Դևիդը։
Հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 22-ին կընդունի Դորտմունդի «Բորուսիային», իսկ մեկ օր անց «Լիլը» կհյուրընկալի Մադրիդի «Ատլետիկոյին»։
Զուգահեռ ընթացող խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։
Անգլիական թիմի կազմից աչքի ընկան Ալեքսիս ՄակԱլիսթերը (11-րդ րոպե) և Մոհամեդ Սալահը (75-րդ րոպե)։