Թուրինի «Յուվենտուսը» բողոք է ներկայացրել դատարանի՝ Կրիշտիանու Ռոնալդուին 9,8 միլիոն եվրո վճարելու որոշման դեմ։
Իտալացի լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրայի խոսքով՝ թուրինյան ակումբի նպատակն է չեղարկել կամ նվազեցնել վճարումը, որը պետք է վճարվի պորտուգալացի ֆուտբոլիստին՝ Արբիտրաժային դատարանի ապրիլի 17-ի որոշմամբ։
Հիշեցնենք, որ իտալական դատարանը «Յուվենտուսին» պարտավորեցրել է գրեթե 10 միլիոն եվրո վճարել ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ֆուտբոլիստին աշխատավարձի մի մասը չվճարելու պատճառով, որը սառեցվել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։