CHAMPIONS LEAGUE. «Ֆեյենորդը» հաղթեց «Ժիրոնային», «Ատալանտան»՝ «Շախտյորին»🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում «Ժիրոնան» ընդունեց «Ֆեյենորդին»։ Հանդիպումը ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

«Ժիրոնան» հաշվի մեջ առաջ անցավ 19-րդ րոպեին Դավիդ Լոպեսի գոլի շնորհիվ՝ ակումբի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում։ «Ֆեյենորդը» վերադարձավ 4 րոպե անց, երբ Յանգել Էրերան գնդակը ուղարկեց սեփական դարպասը։

33-րդ րոպեին հոլանդական ակումբն արդեն առջևում էր՝ գոլի հեղինակ դարձավ Անտոնի Միլամբոն։ Հյուրերը կարող էին ընդմիջման գնալ երկու գնդակի տարբերությամբ, սակայն Այասե Ուեդան 36-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։

Խաղի 73-րդ րոպեին Դոնի վան դե Բեկը հավասարեցրեց հաշիվը, սակայն 6 րոպե անց «Ֆեյենորդը» կրկին հաշվի մեջ առաջ անցավ, ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի ֆուտբոլիստ Լադիսլավ Կրեյչին։

Զուգահեռ ընթացող խաղում մրցեցին «Շախտյորը» և «Ատալանտան»։ Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Ատալանտայի» կազմից աչքի ընկան Բերատ Ջիմսիտին, Ադեմոլա Լուկմանը և Ռաուլ Բելլանովան։