Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է քննարկել կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի համար առաջարկները, հայտնում է Fichajes-ը։

24-ամյա ֆրանսիացու ծառայություններով  հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։

Մադրիդի «Ռեալը» Չուամենիին գնել է «Մոնակոյից» 2022 թվականի ամռանը 80 միլիոն եվրոյով։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի ներկայիս արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։